«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Ըստ Բաքվի ռադիոյի մի հաղորդման, օրերս Տաշքենդում ձերբակալվել են Ուզբեկստանում գործող Ղարաբաղի օգնության ադրբեջանական կոմիտեի անդամները, որոնք զբաղվում էին «հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ տեղեկություններ տարածելով և Ադրբեջանի համար օգնության հանգանալությամբ»: Կոմիտեի անդամները ենթարկվել են դրամական տուգանքի և ազատ են արձակվել` գրավոր խոստում տալով այսուհետև դադարեցնել այդ ուղղությամբ ամեն գործողություն: