November 27, 2024

Որոշում՝ զորքերի դուրսբերման մասին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)

Վրաստանի Պետխորհրդի նախագահությունը չորեքշաբթի օրը որոշել է վրացական զորքերը դուրս բերել Սուխումից՝ «իրադրությունը մեղմելու» նպատակով: Վրացական ստորաբաժանումները կհանվեն քաղաքից և որոշ ժամանակ կմնան նրա մոտակայքում: Դուրսբերման ճշգրիտ ժամկետները կսահմանվեն Աբխազիայի ղեկավարության հետ բանակցելուց հետո:

Վրաստանի ՆԳ նախարարության մամլո կենտրոնում լրագրողներին հաղորդել են, որ անցած գիշեր Սուխումում իրավիճակը տագնապալից էր: Աբխազական գվարդիան, ըստ էության, անցել է պարտիզանական գործողությունների: Այն Էշերա քաղաքի մոտակայքում գրոհել է սննդամթերքներ տեղափոխող ավտոշարասյանը: Զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հայտնվել:

Ինչպես Թբիլիսիից հաղորդում են իրազեկ աղբյուրները, չորեքշաբթի երեկոյան ամբողջությամբ վերականգնվել է Ինգուրի գետի վրայի կամուրջը: Արդեն հինգշաբթի օրը պետք է վերականգնվեն երկաթուղային համագործակցությունը:

Սուխումում չորեքշաբթի օրվանից աշխատում է տեղական հեռուստատեսությունը, որով Աբխազիայի բնակչությանն ուղղված դիմումով հանդես են եկել ինքնավար հանրապետության խորհրդարանի վրաց խմբակցության պատգամավորներ: Նրանք հաղորդել են, որ իրադրության կայունացման նպատակով ստեղծվել է կոալիցիոն կոմիտե: Այն գլխավորում է Աբխազիայի ՆԳ նախարար Գիվի Լոմինաձեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives