Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)
Ըստ Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրի, հունվարի 14-ին Էշեր-Սուխում ուղղությամբ ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել է փոխհրաձգությունը: Դիրքային փոփոխություններ չկան:
Օչմաչիր-Տկվարչել ուղղությամբ չեն դադարում կատաղի մարտերը: Կինդգի գյուղի մերձակայքում աբխազ պարտիզանների հաջող գործողությունների հետևանքով ոչնչացվել է վրացական բանակի մի զինապահեստ: