Ժողովուրդ, 15 հունվարի, 1920թ., թիվ 5
«Հայաստանի կառավարությունը սրտագին ողջունում է գերագույն խորհրդի կողմից Վրաստանի անկախության ճանաչումը։ Նա հաստատ համոզված է, որ այդ ճանաչումը ամրապնդելով վրաց ժողովրդի քաղաքական դրությունը հնարավորություն կտա նրան նվիրելու խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ ի երջանկություն և բարօրություն վրաց դեմոկրատիային, նույնպես և հայ դեմոկրատիային»։ Այս միևնույն բովանդակությամբ ողջույնի հեռագիր ուղարկված է նաև Ադրբեջանի կառավարության։