Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76
Թուրքական 9-րդ բանակի հրամանատար Շևքի փաշան Մահմեդ Ալի փաշայի միջոցով հայտնում է հայկական կառավարությանը, որ մինչև դեկտեմբերի 6-ը թուրքաց զորաբանակը կազատի հայկական տերիտորիան, և որ հայկական զորքերը անմիջապես կարող են անցնել ազատված վայրերը պայմանով սակայն, որ միշտ հինգ կիլոմետր տարածություն պիտի լինի երկու զորաբանակների միջև: Հարցնում է, թե ե՞րբ և ի՞նչ ճանապարհով է ուղևորվելու հայոց բանակը դեպի Ախալքալաք: Հայտնում է նաև, որ հայ գաղթականության դրությունը Ախալքալաքում մխիթարական է և հացահատիկը շատ: