«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
Վրաստանի Պետխորհրդի նախագահ Է. Շևարդնաձեն երկուշաբթի օրը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին՝ ներկայացնելով Աբխազական Ինքնավար Հանրապետության ընթացիկ իրադրությունը: Վրաստանի Պետխորհրդի մամլո ծառայության հաղորդման համաձայն, նամակում շարադրված են աբխազական տագնապի պատճառներն ու ակունքները, ինչպես նաև բերված է Վրաստանի Պետխորհրդի՝ օգոստոսի 24-ին հանրապետության ժողովրդին ուղղված դիմումի տեքստը: Շևարդնաձեն խնդրել է Ղալիին այդ փաստաթղթերը տարածել ՄԱԿ-ի անդամների միջև: