November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Շևարդնադձե. Վրաստանի դեմ դավադրություն է կազմակերպվում

Շևարդնադձե. Վրաստանի դեմ դավադրություն է կազմակերպվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

Վրաստանի պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնադձեն հայտարարել է, թե Աբխազիայում իրադրության սրվելու պատճառն աբխազական զինկազմավորումների «ուխտադրուժ» հարձակումն է Գագրա քաղաքի վրա: Սուխումից Թբիլիսի վերադառնալուց հետո ավանդական դարձաց ռադիոդիմումի մեջ նա ընդունել է, որ իրադարձությունների նման զարգացումը անսպասելի էր և ասել. «մենք, դժբախտաբար, չկարողացանք ետ մղել ագրեսորին»: Շեվարնաձեն հայտարարել է, թե Վրաստանի դեմ կազմակերպվել է դավադրություն:

«Այն, ինչ կատարվում է Աբխազիայում և Արևմտյան Վրաստանում, որտեղ խժդժություններ են անում զինված ավազակախմբերը, հաստատում են արված եզրակացությունը»,- ասել է վրաց ղեկավարը: Նրա խոսքերով, հակավրացական ուժերը գործի են դրել իրենց հիմնական ռեզերվը՝ ռուսական հետադիմական ուժերին»: Շևարդնաձեն վտահություն է հայտնել, որ եթե չլիներ ռուսաստանի խորհրդարանի՝ Աբխազիային նվիրված վերջին բանաձևը, տեղի չէր ունենա Գագրայի ողբերգական դեպքերը: «Այդ հետադիմական ուժերը նստած են ոչ միայն ռուսաստանյան խորհրդարաններում, այլև ունեն իրենց ներկայացուցիչները ռուսաստանյան բանակում»- նշել է Պետխորհրդի նախագահը: նա հայտարարել է, թե այդ ուժերի առաջնահերթ նպատակն է ձախողել ընտրությունները: Սակայն, Շևարդնաձեն ավելացրել է, թե ընտրությւններն անպայման կկայանան Վրաստանում, այդ թվում Աբխազիայում: Շևարդնաձեն ավելացրել է, թե ինքնավարության ազգաբնակչությունը սպասում է ընտրությունների և հույսեր է կապում նոր խորհրդարանի հետ:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին, նա մերժել է կոչերը՝ խզել բոլոր տեսակի կապերը: Շևարդնաձեն կոչ է արել տուրք չտալ զգացմունքներին: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանում կան առողջ ժողովրդավարական ուժեր, և մենք չպետք է կորցնենք մեր դեմքը»,- ասել է Շևարդնաձեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives