Ազգ, 4 մայիսի, 1994թ., թիվ 82
Բիշքեկ, 3 մայիս: Ղրղըզստանի Գերագույն խորհրդի մամուլի ծառայությունից «Փաստ»-ի թղթակցին տեղեկացրին, որ ռուս-ղրղըզական բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում Բիշքեկում մեկնարկող հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, որ դրանք արդյունավետ ու խաղաղաբեր ելք են ունենալու: Շումեյկոն իր լավատեսությունը հիմնավորել է ադրբեջանական կողմի պատրաստակամությամբ՝ ճանաչել Ղարաբաղը որպես հակամարտող կողմ: