November 27, 2024

Շարունակում է հարթվել Բաքու տանող նոր ուղին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)

Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում վաճառվող թերթերի ու գրքերի կողքին հայտնվեց նոր ապրանք՝ Աշոտ Բլեյանի ընտիր երկերի ժողովածուն։ Կարելի էր ուշադրության չարժանացնել, եթե դրա կողքին չլիներ եւս մեկ հետաքրքրաշարժ առարկա։ Աշակերտական տետր էր, որի առաջին էջը կլոր կնիքով ազդարարում էր, թե կարող են ցուցակագրվել նրանք, ովքեր նվիրատվություն կանեն «Շաղիկ» հրատարակչությանը, ասել է թե՝ «Նոր ուղի» երկհոգանոց (՞) կազմակերպությանը։ Այս ուղիով իրենց անունները պատմությանը պահ տալ ցանկացողներ, որքան էլ զարմանալի թվա, քիչ, բայց կային։ Պատգամավորներ Հրաչյա Գրիգորյանը, Կառլեն Միքայելյանը, Վազգեն Պողոսյանը նվիրաբերել էին 500-ական ռուրլի, Վարդգես Պետրոսյանը՝ 100… Ամենամեծ գումարը՝ 5000 ռուբլի, նվիրել էր ՆԳ նախարարի նախկին տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, սակայն պատգամավորներից մի քանիսը փորձեցին վիճարկել այս թիվը։ Ի վերջո, պարզություն մտցրեց ինքը՝ Վ. Գասպարյանը։ Տվածը 500 էր, բայց բառերով էր գրված հինգ հազար։

Փաստը վրդովեցրել էր մի մեծ խումբ պատգամավորների, բայց դե, ժողովրդավարական երկիր ենք կառուցում։

Որ ոչ տպագրված գիրքը (գրված է «գինը Դուք եք որոշում» եւ վաճառվում է 50 ռուբլով), ոչ «Նոր ուղի» շաբաթաթերթը հանգանակող գումարի հույսին չեն՝ գաղտնիք չէ։ Դրանք արդեն կան եւ պետք չէր սայլը եզի առաջից լծել, սկզբում տպագրել, հետո տպագրության համար գումարներ հանգանակել։ Կան այդ փողերը եւ շռայլորեն տրամադրվում են։ Ուրեմն ինչ-որ մեկին պետք է, որ այս գաղափարը տարածվի։ Ո՞ւմ։ Ու որքանո՞վ է բարոյական կրթօջախի միջոցները մաշեցնել այս կարգի գաղափարախոսություն բազմացնելու վրա։

Ո. Մ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives