«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520)
Սեպտեմբերի 19-ին Գումիստա գետի մոտ մարտական գործողությունները նկարահանելիս զոհվել է Վրաստանի հեռուստատեսության թղթակից Ալեքսանդր Իոսելիանին: Նա հաճախ էր լինում Վրաստանի թեժ կետերում, ռադիոյի և հեռուստատեսության համար պատրաստում հրատապ ռեպորտաժներ: Նրա անունը լայնորեն հայտնի էր նաև արվեստագետների շրջանում:
Ալեքսանդր Իոսելիանին տասներորդ ժուռնալիստն է, որ սպանվում է Աբխազիայի պատերազմի ընթացքում: