«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)
Երեկ Գումիստա գետի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ վիրավորվել է աբխազական բանակի 9 մարտիկ։ Աբխազական կողմում եղել են նաեւ զոհեր։ Վիրավոր մարտիկները տեղափոխվել են Սոչի քաղաքի հիվանդանոցները։ Ինչպես տեղեկացրել է Սոչիի քաղաքային բուժսպասարկման բաժանմունքի պետը, վիրավորների մեջ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ աբխազներ, հայեր, ուկրաինացիներ։ Նրանք բոլորն էլ մինչեւ վրաց–աբխազական հակամարտությունը բնակվում էին Աբխազիայում։