November 27, 2024

Նոր-Բայազիտը սովի նախօրյակին է գտնվում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

«Զանգ», 7 օգոստոսի, 1918թ.

Նոր-Բայազիտը սովի նախօրյակին է գտնվում։ Մթերքները սարսափելի թանկացել են։ Հաց բոլորովին չի ճարվում։ Երբեմն փռներում թխում են հաց, որին նայել անգամ չի լինում և ծախում են ֆունտը 3 ռուբլիով։ Գավառի համարյա 2/3 մասը կերակրվում է բանջարով և մրգով։ Նկատված է, որ գավառը համարյա այս տարի սպառում է 5-10 անգամ ավելի մեծ քանակությամբ մրգեղեն, քան ուրիշ տարիները։

Քաղաքի շրջակա գյուղերի արտերը այլևս գոյություն չունին, որովհետև մի կողմից երաշտն է փչացրել, մյուս կողմից գաղթականական հոսանքը, որը ոտքի կոխան և անասունների կեր է դարձրել արտերը։

Ահա այսպիսի դրություն է ապրում Նոր-Բայազիտի տեղական ժողովուրդը, որից կարելի է եզրակացնել թե ինչ դրություն է ապրում բազմահազար գաղթականությունը։ Կարելի է հաստատապես ասել, որ գաղթականության մեծագույն մասը այս գավառ մտնելուց հետո օրերով հացի կտոր չի դրել բերանը. գաղթականությունը կերակրվում է միմիայն Գաղթականության Կոմիտեի ճաշարանից, որը տալիս է սուպ առանց հացի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives