Ժողովուրդ, 27 մարտի, 1920թ., թիվ 48
Ղարաբաղում սկսվել են արյունահեղ կռիվներ Ադրբեջանի զորքերի և հայ ազգաբնակության միջև։ Կռիվները սկսվել են մարտի 20-ից և շարունակվում են մինչև այսօր։ Զոհերի թիվը չափազանց մեծ է։ Այս արյունահեղությունների պատճառն եղել է Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովի հրամանը, որով նա պահանջել է հայերից զինաթափ լինել և հանձնել բոլոր զենքերը։ Ադրբեջանի զորքերը հրաման են ստացել զինաթափ անել հայերին ուժով։ Այդ առիթ է տվել ուժեղ ընդհարումների, որը տեղի է ունենում ամբողջ Ղարաբաղում։ Զանգեզուրի հայկական զինական ուժերը ուղևորվել են օգնության Ղարաբաղի հայության։