Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90
Նոր աղետը
Տեղական բնակչության մեջ համառ լուրեր են պտտում, որ բայրամից երկու օր հետո քրդերն անմիջապես հարձակվելու են հայերի վրա՝ տաճիկ սպաների ու ասկյարների ղեկավարությամբ: Քրդերն այդ նպատակի համար կենտրոնանում են Սուրմալուի գավառի Սարի-Բուլաղ գյուղում և շրջանում, որը գտնվում է Կողբ-Կաղզվանի տարածության մեջտեղում: Ըստ լուրերի՝ այդ տեղերում արդեն պատրաստ է 400-նոց մեկ հրոսակային խումբ:
* * *
Սարիղամիշ, 29 հունիսի
Տաճիկների նամարդությունը քանի գնում, այնքան աճում է: Ամենահաստատ աղբյուրներից պարզվում է, որ նրանք այժմ սաստիկ երես են առել թե՛ մեր թիկունքում և թե՛ սահմանից այն կողմը: Քրդական կամ տաճկական որ գյուղը որ չեք մտնում, իսկույն նկատվում են նրանց «մարդիկ»-ը: Նրանք նկատվում են և Կարսում, և շրջանում:
Վերջերս հեռավոր Տաճկաստանից նույնիսկ փամփուշտ, հրացաններ և այլ մեծաքանակ ռազմամթերք է փոխադրվում Բարդուսի գծով Էյուր փաշայի համար: Քրդերն ամեն տեղ տարածում են, որ բայրամից անմիջապես հետո տաճիկներն ու քրդերը հարձակվելու են հայերի ու հույների վրա: Մեր հետախույզ խմբակը, որն ուղարկված էր Խանսկի լեռնանցքը հետախուզելու նպատակով՝ Ղըզըլքիլիսայի ուղղությամբ, ենթարկվել է տաճիկների կողմից կրակի: Գ. Սարգիսբեկյան