November 28, 2024

Նորից Աշտարակում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Աշտարակը շարունակում է քրեական թեքումով լուրեր մա­տակարարել։ Վերջին դեպքը հատկանշական է նրանով, որ կատարվել է օրենքի պահպանների անմիջական մասնակցութ­յամբ:

Մարտի 8-ի ուշ երեկոյան ՆԳՆ հատուկ ջոկատի (ՄՀՕՋ) մի քանի աշխատակիցներ այցելել են քաղաքի ռեստորաններից մեկը, որտեղ միջադեպ է տեղի ունեցել նրանց եւ շրջանի երկրա­պահ ջոկատի անդամներից մեկի միջեւ: Փոխադարձ սպառնալիքները շատ արագ վերածվել են գործողությունների, պայթեցված նռնակ, կրակահերթեր, որոնց արդյունքում սպանվել է ՄՀՕՋ-ի աշխատակիցներից մեկը (մեր տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյա): Երկրապահ ջոկա­տի անդամը ստացած վերքերից մահացել է երկու օր անց։

Տվյալների այսքան անորոշ լինելը բացատրվում է շատ հեշտ. մանրամասներ իմանալու նպա­տակով ՆԳՆ լրատվական կենտ­րոնի հետ կապվելու մեր բոլոր փորձերը ապարդյուն անցան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives