«Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 1992թ., թիվ 9 (354)
Թբիլիսի
Սիրեցյալ եղբայր մեր ի Քրիստոս:
Շաբաթներից ի վեր վշտահար սրտով հետևեցինք ձեր երկրի տագնապալի դեպքերին, հատկապես Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգություններին վրացի եղբայրների միջև:
Վստահ եղեք, որ տևապես աղոթում էինք, որ բարին Աստված համերաշխության և միասնության ոգի ներշնչի ձեր ազնիվ ժողովրդի բոլոր զավակներին:
Այսօր ողբում ենք ձեզ հետ մեկտեղ Թբիլիսիում զոհվածներին և աղոթում նրանց հոգիների համար, և մեր համեստ միջոցներից կուզենայինք ձեր հաշվին փոխանցել քառորդ միլիոն ռուբլի, զոհվածների ընտանիքներին, իբրև օգնություն:
Թող Տերը միշտ պահապան մնա վրաց մեր ժողովրդին և խաղաղությունը վերահաստատի վրացական պատմական հայրենիքում Ձեր օրհնության ներքև:
Հանուն հայ առաքելական եկեղեցու և համայն հայ հավատացյալ ժողովրդի, ներկայացնում ենք վշտակցությունը և մեր եղբայրական ջերմագին զգացումները:
Ի Քրիստոս եղբայրական և ողջագուրումներով`
ՎԱԶԳԵՆ Ա
Կաթողիկոս ամենայն հայոց