«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)
Հայաստանի կառավարության մամլո կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մանոյանը Ա.Մ.-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հերքեց այն տեղեկատվությունը, ըստ որի քրեական գործ է հարուցվել հացամթերքի նախկին նախարար Ռաֆայել Շահբազիյանի դեմ:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Շահբազյանը անցյալ շաբաթ հեռացվեց աշխատանքից հացամատակարարման գործը ձախողելու մեղադրանքով: Նախագահի խորհրդական Վահան Փափազյանը Ա.Մ.-ի թղթակցի հետ անցյալ ուրբաթ ունեցած զրույցի ընթացքում շատ խիստ արտահայտվելով այդ բնագավառի ղեկավարների հասցեին, շեշտել էր նրանց պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը: