November 27, 2024

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մեղադրում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մեղադրել է Դաշնակցային Ռուսաստանին` ավելի վաղ ստանձնած իր պարտավորությունները չկատարելու մեջ, ինչը Ղարաբաղում արյունալի սպանդի նոր սաստկացման պատճառ է դարձել:

ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հունիսի 14-ին Փարիզում կայացած մամլո ասուլիսում ընդգծել է, թե Ռուսաստանը խախտում է սպառազինությունների բնագավառում հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ոտնահարելով երկու պետությունների տարածքներում խարսխված նախկին խորհրդային բանակի զենքի ու ռազմական տեխնիկայի հավասարաչափ բաշխմանը վերաբերող համաձայնագրի դրույթները:

Լ. Տեր-Պետրոսյանը մեղադրել է Ռուսաստանին` Ադրբեջանին 100 տանկ տրամադրելու մեջ, որոնք մասնակցել են ԼՂՀ-ում հունիսի 12-ին սանձազերծված պատերազմական գործողություններին: «Եթե Ադրբեջանը կարողանար ենթադրել, թե Հայաստանը նույնքան զենք է ստացել, ապա Բաքվի ղեկավարները երբեք չէին համարձակվի դիմել այդ գրոհին»,- ասել է ՀՀ նախագահը:

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը կտրականապես մերժել է Ադրբեջանի և բոլոր միջազգային ատյաններում Բաքվին պաշտպանող Թուրքիայի դիրքորոշումը, համաձայն որի` նախ պետք է սահմանել Ղարաբաղի կարգավիճակը և նոր միայն ձեռնամուխ լինել հաշտության բանակցությունների: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը կարող է քննարկվել միայն խաղաղապահ ուժերը այդ տարածաշրջան մտցնելուց հետո:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives