«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)
Հունիսի 2-ին Թբիլիսում կայացել է Վրաստանի Պետական խորհրդի դռնփակ նիստը: Հավաստի աղբյուրներից «Ինտերֆաքսին» հայտնի է դարձել, որ թեժ բանավեճերից հետո Պետխորհուրդն իր նախագահությանը օժտել է արտակարգ լիազորություններով: Դրա անհրաժեշտությունը բացատրվել է նրանով, որ հանրապետությունում քրեածին բարդ իրադրություն է ստեղծվել, որը պահանջում է օպերատիվ միջոցներ ձեռնարկել ծագող հիմնահարցերը կարգավորելու համար: