«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ
Իր նոր աշխատանքը կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի վառ հիշատակին է նվիրում հայտնի օպերատոր Ալբերտ Յավուրյանը: Նոր ժապավենը, որի համահեղինակներն են նաև երիտասարդ սցենարիստներ Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը, մեծ արվեստագետի հանդերձյալ էության հոգեբանական վերլուծության մի յուրատեսակ փորձ է: Կինոնկարն առանձնահատում է. նրանում հեղինակներն օգտագործել են վարպետի անավարտ «Խոստովանություն» ֆիլմի ամբողջ նյութը:
Նոր գեղարվեստական «Բոբո» ժապավենը, որը տևում է 70 րոպե, «Այսօր» անկախ կինոստուդիայի առաջին աշխատանքն է: Այն գործում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և ԽՍՀՄ կինոֆոնդի հայկական բաժանմունքին կից: Ֆիլմը էկրաններին կցուցադրվի այս տարվա մայիսին: Նրա հովանահորը Երևանի կարի-մետաքսի արտադրական միավորումն է:
Նկարներում`
Փարաջանովի մասին նոր կինոնկարի հեղինակները (ձախից) օպերատոր Ալբերտ Յավուրյանը, երիտասարդ սցենարիստներ` Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը:
Դրվագ ֆիլմից
Լուսանկարները` Յուրի Մենիտովի և Ռուբեն Աթայանի (Արմենպրես)