Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79
Երեկ Երևան ժամանեց ԵԱՀԽ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգը: Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով շրջան ժամանող ԵԱՀԽ պատվիրակությունը կհանդիպի հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ՝ ամբողջացնելու Մինսկի խմբի և Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությունը: Ըստ նախնական պայմանավորվածության՝ երեկ Մաթիաս Մոսբերգի պատվիրակությանը պետք է ընդուներ ՀՀ առաջին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանը:
Միաժամանակ, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ կմեկնի Բիշքեկ՝ մայիսի 3-6-ը մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ստեղծված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանձնախմբի հանդիպմանը: Ինչպես մեր թղթակցին հայտնեցին ԳԽ մամուլի կենտրոնում, Բաբկեն Արարքցյանը կհանդիպի Ղրղըզստանի ԳԽ նախագահ Շերիմկուլովի հետ: Հանդիպմանը կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը: