Ազգ, 27 մարտի, 1991թ., թիվ 12
Այսօր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում նախագահ Լուկյանովը հայտարարեց միութենական հանրաքվեի ճշգրտված արդյունքները։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 185 միլիոնից մասնակցել են 149-ը միլիոնը, որից «այո» են քվեարկել 113.5 միլիոնը, այսինքն՝ մասնակիցների ընդհանուր թվի 76.4 տոկոսը։