«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
ասում է ադրբեջանցի դիվանագետը
Այս օրերին Ադրբեջանի զանգվածային լրատվական միջոցներով պարբերաբար երբեմն քողարկված, երբեմն բացահայտ շարադրվում են այն պայմանները, որոնց կիրառումը միայն կարող է Ադրբեջանին զինադադար պարտադրել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ։ Այդպիսի մի ծավալուն հաղորդում հնչեց սարտի 9-ին «Ազատություն» ռադիոկայանով, հանդես եկան Ադրբեջանի արտգործնախարարության պատասխանատու աշխատակրց Արիֆ Ազիզը եւ թղթակից Ռ. Հաջիեւը։
Ա. Ազիզն այսքան էլ հավատացած չէ, թե հնարավոր է զինադադար հայ-ադրբեջանական կազմավորումների միջեւ. վճռորոշն ամենից առաջ «Լաչինի ճանապարհը փակելն է այն հաշվով, որ հայերը ռազմական տեխնիկա չտեղափոխեն Հայաստանից Ղարաբաղ։ «Մինչեւ Լաչինի դուռը չփակվի, – շեշտում է Ա. Ազիզը,– ադրբեջանական կողմը քաղաքական բանակցությունների չի գնա»։
Ադրբեջանի ներկայացուցիչը պնդում է, թե իբր «հայկական զինված ջոկատները մշտապես զենք են ստանում արտերկրից»։ Նա փորձում է հայերին ուղղել այն «մեղադրանքները», որոնք պետք է ուղղվեն իրենց, «ամեն անգամ հայերն են հարձակվում ադրբեջանական դիրքերի վրա», «խաղաղ բնակչությունը ամենուր տուժում է հայերի հրետակոծությունից», անգամ «հայերը չեն հավաքում մարտադաշտում ընկած զինվորների դիակները»…
«Ազատություն» ռադիոկայանով ադրբեջանցիների ելույթները կրկին ցույց են տալիս, որ նրանք պատրաստ չեն ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն եւ անպայման կձախողեն բանակցությունների միջոցով որեւէ առաջընթաց ձեռք բերելու հնարավորությունը։
Ս. ԱՎԱԳՅԱՆ