November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Միացյալ Նահանգների համար Հայաստանի քաղաքականությունը հստակ է

Միացյալ Նահանգների համար Հայաստանի քաղաքականությունը հստակ է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

«Իմ տպավորությամբ Միացյալ Նահանգների համար Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անհասկանալի ոչինչ չկա»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, անդրադառնալով անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչների հետ իր և նախագահի հետ ունեցած հանդիպումներին:

Պատասխանելով  Ա.Մ.-ի թղթակցի հարցումներին, պրն. Լիպարիտյանը նշեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ պրն. Կաուզլարիչը՝ Բաքու, Թբիլիսի և Երևան այցելելով, նպատակ ուներ հասկանալ Կովկասում ստեղծված կացությունը:

Խորհրդականի կարծիքով դա թելադրված էր շրջանում արագ փոփոխվող իրավիճակով, Եգոր Գայդարի այցելությամբ և այլն: Ընդհանուր առմամբ, Ամերիկայի դիվանագետի հետ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանի հետ ունեցած հարաբերությունները, Հայաստանի վերաբերմունքը Մինսկի գործընթացին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives