«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին հայտարարել է, որ կառավարական զորքեր կմտցվեն Մենգրելիա (Արեւմտյան Վրաստան): Ինչպես հայտնել է նախարարը, կառավարությունը որոշել է այդ քայլին դիմել՝ «խափանելու անօրինական զինված կազմավորումների ավազակային գործողությունները»։
Ինչպես հայտարարել է նախարարը, ավելի ու ավելի են տարածվում լուրերն այն մասին, թե իբր Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախարդիան պատրաստվում է Մենզրելիա վերադառնալ. վերադարձի պայմաններից մեկն էլ իրեն հավատարիմ ջոկատների զինպատրաստման ուժեղացումն է։ «Դա բացառվում է: Մենք բավականաչափ ուժեր ունենք այնտեղ զորքեր մտցնելու, բոլոր ապօրինի զինված կազմավորումներին զինաթափ անելու եւ Մենգրելիայում սկսված անջատողական շարժմանը վերջ տալու համար»։