November 28, 2024

Մարտի 4–ին Փարիզում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

Ուրեմն՝ Ժիրայր Լիպարիտյանը

Վաղը հանրապետության նախագահը մեկնում է Փարիզ, որտեղ կստորագրի հայ-ֆրանսիական պայմանագիրը։ Ուղեւորության ընթացքում նրան կուղեկցի նոր արտգործնախարար Վահան Փափազյանը։ Հերթական ասուլիսի ժամանակ այս լուրը հայտնեց ԱԳՆ լրատվական կենտրոնի պետ Նելի Մաթեւոսյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Ստամբուլում կնքվում է Սեւծովյան համագործակցության երկրների մշակութային կոնվենցիան։ Այնտեղ են մշակույթի եւ ԱԳ նախարարության մի շարք պաշտոնյաներ։

Մարտի 8-ին Երեւան կժամանի Մոսկվայում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սումիո Էդամուրոն։ Նա հավատարմագիր կհանձնի Հայաստանի նախագահին եւ այսուհետեւ կլինի նաեւ Հայաստանում Ճապոնիայի ներկայացուցիչը։

Հռոմում կայացած ԵԱՀԽ Լեռնային Ղարաբաղի խմբի հանդիպման մասին տեղեկություններ ստանալու համար տիկին Մաթեւոսյանը խորհուրդ տվեց դիմել նախագահի մամլո ծառայությանը։ Նա հաստատեց «Ազգ» թերթի տարածած լուրը, ըստ որի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը նշանակվում է ԱԳ նախարարի առաջին տեղակալ։

Արման Նավասարդյանի եւ Արման Կիրակոսյանի՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին լուրը չհաստատեց, բայցեւ չհերքեց։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ ԱԳՆ մշակույթի բաժնի պատասխանատու աշխատակից ժաննա Բարսեղյանը։ Նա պատմեց Իտալիայի Ագրիջենտո քաղաքում կայացած ազգագրական փառատոնի մասին, որին Հայաստանը ներկայացել էր ալյումինի գործարանի պարի համույթով։ Համույթը նվաճել է գլխավոր մրցանակը։

Ո.Մ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives