«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ.
ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են: Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների կողմից ազատագրված բոլոր բնակավայրերը գտնվում են նրանց լիակատար հսկողության ներքո: Գորիս-Լաչին ճանապարհը, որով անխափան բեռներ են տեղափոխվում, նույնպես վերահսկվում է Ղարաբաղի բանակի կազմավորումների կողմից: