«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
Հունիսի 16-ին, ժամը 22։30–ից սկսվել էր Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի զանգվածային ռմբակոծումը և գնդակոծումը, որը շարունակվել էր մինչև լուսաբաց: Հրասայլից արձակված երկու արկ ընկել է գյուղ մատույցներում: Ավերածություններ ու զոհեր չկան:
Հաջորդ օրը ռմբակոծությունը չի վերսկսվել: Հեռուստատեսային լրատվական թողարկումը տեղեկացնում է, որ հակառակորդի խնդրանքով Կրասնոսելսկի շրջանի ղեկավարությունը երեք անգամ հանդիպում է ունեցել ադրբեջանական զինվորական ղեկավարության հետ: Սպասվում էր ևս մեկ հանդիպում: Բանակցությունները նպատակ ունեն հասնել զինադադարի:
Հունիսի 17-ի առավոտից վերսկսվել են մարտերը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ուղղությամբ: Տեղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել են վերահաստատվել իրենց դիրքերում, որոնցից փոքր-ինչ հետ էին քաշվել նախորդ օրը: Անխափան գործում է Գորիս-Լաչին ճանապարհը, որով Հայաստանից Ղարաբաղ են առաքվում կենսական անհրաժեշտության ապրանքներ: