«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)
«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, ուր մտահոգություն է արտահայտված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ»,– երեկ «Սնարքի» թղթակցին ասել է ԼՂՀ լրատվության մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը։
«Հասով եմ,– ավելացրել է նա,– որ երկու հզոր տերությունների ղեկավարների համատեղ ջանքերով հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնելու խոսքերին վերջապես կոնկրետ գործեր կհետեւեն»։ Մ. Պետրոսյանի խոսքերով, Ղարաբաղը հենց այսօր էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների նստել։