«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
Լեռնային Ղարաբաղի հարցերով Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի և արտաքին գործերի նախարար Թոֆիկ Հասիմովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում:
Ինչպես հայտնի է դարձել «Թուրան» գործակալության թղթակցին, զրույցի ժամանակ Ռաֆայելին նորից առաջ է քաշել հակամարտության մեջ ներքաշած բոլոր կողմերի 60 օրով մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկությունը և Էլչիբեյին հանձնել այդ հարցով ԵԱՀԽ-ի պաշտոնական առաջարկը:
Ռաֆայելին նշել է, որ մինսկյան խորհրդաժողովի ջանքերը մտել են փակուղի:
Ինչպես հայտնի է դարձել, ԵԱՀԽ-ի առաջարկած հսկողության մեխանիզմը նախատեսում է միջազգային ուժերից ռազմական դիտորդների տեղաբաշխում, որոնց կարգավիճակը պիտի ճշտվի ու համաձայնեցվի: