«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ.
«ՄԱԿ-ը Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան ապացուցող անվիճելի փաստեր չունի», Խաբար-սերվիսի թղթակցին հայտարարեց Բաքվում ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Մահմուդ Ալսայիդը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիսի 29-ի թիվ 853 բանաձևը: Նրա խոսքերով, եկող շաբաթ տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԽ Մինսկի խմբի նիստ: Շրջանում լարվածության հետագա ծավալման դեպքում այն առավել խիստ դիրք կբռնի իրադրության սրման մեղավորի նկատմամբ: