November 27, 2024

ՄԱԿ-ի դիտորդները Գուդատայում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 1 դեկտեմբերի, 232 (321)

Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունն հայտնել է, որ Էշերա-Սուխում ուղղությամբ կրակը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ համաձայնության ժամկետը լրացնելուց հետո, ռազմաճակատի ողջ երկարությամբ հազվադեպ փոխհրաձգություն է տեղի ունենում:

Ըստ նույն աղբյուրի, Օչամչիր-Տկվարչել ուղղությամբ շարունակվել են մարտերը Վրաստանի կառավարական զորքերի կողմից վերահսկվող Քոչարա գյուղի ազատագրման համար: Վրացական ուժերը հարկադրված նահանջել են գյուղից և դիրքեր գրավել Ցխիցկար բնակավայրի մատույցներում: Մարտեր են մղվում Աղադու և Մերկուլա գյուղերի համար:

Նոյեմբերի 29-ին երեկոյան Գուդաուտա է ժամանել ՄԱԿ-ի դիտորդների պատվիրակությունը՝ Մ. Տաշևսկու գլխավորությամբ: Պատվիրակությունը հակամարտության գոտի է այցելել վրացական կողմի հրավերով և մինչև Գուդաուտա հասնելը եղել է Թբիլիսիում և Սուխումում:

Նույն օրը պատվիրակությունը հանդիպում է ունեցել Աբխազիայի Հանրապետության ԳԽ պատգամավորների հետ: Աբխազական կողմի կարծիքով պատվիրակության անդամները վրացամետ դիրքորոշում ունեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives