Աշխատավոր, 5 փետրվարի, 1920թ., թիվ 28
Ադրբեջանի կառավարությունը ի նկատի ունենալով, որ վերջերս «Молодой пролетарь», «Новый мир» և այլ բոլշևիկյան թերթեր ու հանդեսներ ոչ միայն կառավարության դեմ են գրում, այլ կառավարությունը տապալելու և բոլշևիկյան իրավակարգ հաստատելու պրոպագանդ են մղում, հրահանգել է արդարադատության նախարարին, որ ընդհանուր դատախազության միջոցով դատի հանձնեն կառավարության դեմ գրողները։ Կառավարությունն իր կողմից էլ ձեռք է առել հարկավոր միջոցները։ «Новый мир»-ի խմբագիր Ջեմիլ բեկ Վեզիրովը, որ միաժամանակ հեռախոսի գծի տնօրենն էր, հեռացվել է իր պաշտոնից։