«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Սովորության համաձայն, օլիմիպիական խաղերի ժամանակ, աշխարհի բոլոր պատերազմող երկրներում զենքերը վայր են դրվում։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, 25-րդ օլիմպիական խաղերի ընթացքում, նման առաջարկով դիմել է բոլոր պատերազմող երկրներին: Ճապոնական «Դեյվի-սպորտ» գործակալության ներկայացուցիչները այս առիթով այցելել են Լեռնային Ղարաբաղ իբրեւ ԱՊՀ-ի երկրների ազգամիջյան հակամարտությունների ամենաթեժ կետ։ Նրանք եղել են ռազմական գործողությունների առաջին գծում, հանդիպել են տեղական իշխանության ներկայացուցիչների, բնակչության եւ ազատամարտիկների հետ։
Գործուղման ընթացքում հավաքված փաստերը, լուսանկարներն ու տեսաժապավենները կներկայացվեն ճապոնական հեռուստատեսությամբ։