«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)
Մարտի 8-ի երեկոյան Թուրքիայի արտզործնախարար Հիքմեթ Չէթինը հեռաձայնել է ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիայից Հայաստան հացահատիկի առաքմանը, երկկողմանի հարաբերությունների զարգացման հնարավորություններին, ինչպես նաեւ ԵԱՀԽ-ի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերին։