«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)
Օգոստոսի 19-ի առավոտյան Ռուսաստանի ռադիոհաղորդումներից մեկը, տեղեկացնելով ադրբեջանա-ղարաբաղյան ապագա բանակցությունների մասին, նշեց, որ այդ լուրը ստացվել է Հայաստանից եւ Ղարաբաղից, իսկ ադրբեջանական կողմը հերքում է այն՝ ասելով, թե իրենք ոչ մի հեռագիր էլ չեն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Երեւույթը մեկնաբանելու համար «Հայլուրի» թղթակիցը դիմեց ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանին։ Ցույց տալով Ադրբեջանից ստացված հեռագիրը, նա ասաց.
– Ես երկու ենթադրություն ունեմ։ Կամ ադրբեջանական կառավարությունը անմաքուր խաղեր է խաղում, կամ Ալիեւը ի վիճակի չէ ղեկավարելու իր հանրապետությունը, և բարձիթողի վիճակում գտնվող իշխանությունում ով ինչ դիրքորոշում ունի՝ այն էլ արտահայտում է։