«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.
Փետրվարի 12-ի գիշերը եւ 13-ին Շուշիից կողմից հարձակումները Ստեփանակերտի վրա շարունակվել են: Արկերից մեկն ընկել է ուղիղ Ստեփանակերտի կենտրոնական հեռախոսակայանի շենքի վրա եւ պատճառել զգալի վնասներ: Մի քանի ժամով մայրաքաղաքը մնացել է առանց հեռախոսակապի: Ինչպես տեղեկացրել է քաղաքի կապի բաժանմունքի պետ Է. Զաքիյանը, վթարի հետեւանքները հիմնականում չեզոքացվել են եւ կապը արդեն գործում է։