November 27, 2024

Հրետակոծվել են Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 20 փետրվարի, 1992թ., 30 (119)

Փետրվարի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ադրբեջանի Կուբաթլիի շրջանի տարածքից պարբերաբար հրետանակոծության են ենթարկվել Գորիսի շրջանի Կոռնիձոր և Խնձորեսկ գյուղերը: Մինչև ուշ գիշեր շարունակված հրետանակոծության ընթացքում միայն Խնձորեսկի տարածքում պայթել է 15-ից ավելի արկ: Մասամբ ավերվել է երկու տուն: Երեկոյան ժամը 22-ից մինչև ուշ գիշեր Գորիսի ՆԳ բաժնի աշխատակիցները, պետ Մ. Խոյլունցի գլխավորությամբ դեպքի վայրում վերահսկում էին իրադրությունը:

Փետրվարի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում կրկին վերսկսվել է Խնձորեսկի հրետանակոծությունը: Պայթել է 30-ից ավելի արկ, տների մերձակա շինությունները լրջորեն վնասվել են: Ժամը 14-ի սահմաններում հրետանային արկը ընկել է գյուղի բնակիչներից մեկի երկհարկանի առանձնատան վրա: Տան մի մասի փլուզման հետևանքով մահացել է Կամո Դադալյանի 4-ամյա դուստրը` Լուսինե Դադալյանը:

Արկերի պայթյունի հետևանքով վիրավորվել են 4 խնձորեսկցիներ, որոնցից մեկը` անչափահաս:  Գրեթե բոլոր երեխաները էվակուացվել են Գորիս: Կուբաթլիից հրետանակոծությունը իրականացվում է Խնձորեսկի դիմացի նախկին զինվորական պահակակետի` ներկայիս օմոնականների շտաբի տարածքից, որը գտնվում է գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա, և Նովլու գյուղի բարձունքներից:

Խնձորեսկում տեղակայված ուղեկալի մոտից հատուկ վաշտի մարտիկները և գյուղի երիտասարդները դիմել են պատասխան գործողությունների: 4-րդ բանակի զինվորականների աջակցությամբ լուրջ վնասներ են հասցվել օմոնականների շտաբին, վնասազերծվել է շտաբի տեղանքում տեղաբաշխված մարտական տեխնիկան:

Շրջանի ՆԳ բաժնի պետի տեղակալ Ս. Առաքելյանը նշել է, որ «պետք է Հայաստանի կառավարության ուշադրությունը առավել կենտրոնացվի սահմանամերձ շրջանների ազգաբնակչության անվտանգության ապահովման վրա»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives