Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768)
Պահպանվում է լարվածությունը Ղարաբաղյան ռազմաճակատի հարավային հատվածում, որտեղ գտվող ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերը և սահմանամերձ բնակավայրերը օգոստոսի 17-ի երեկոյան ուժգին հրետակոծվել են Ջեբրայիլի կողմից:
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբը կտրականապես հերքում է ադրբեջանական աղբյուրների տարածած լուրը այդ շրջանի ուղղությամբ ղարաբաղցիների իբր հարձակման մասին: Ճակատագծի արևելյան հատվածում եղել են առանձին հրետակոծություններ: Միաժամանակ, լարվածության որոշակի անկում է նկատվում Ֆիզուլու շրջանում, որտեղից ադրբեջանական կազմավորումները անընդհատ գնդակոծության տակ էին պահում Հադրութի սահմանամերձ գյուղերը:
Արմենպրես