«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401)
Ապրիլի 1-ի ամբողջ օրը ծանր հրետանուց եւ «Գրադ» կալանքներից հրթիռահրետակոծության է ենթարկվել Տավուշի շրջանի ողջ տարածքը։ Զոհվել է մեկ, վիրավորվել 9 մարդ։ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր եւ Չինարի գյուղերում ավերվել են բնակելի տներ։ Հայկական ինքնապաշտպանության մարտիկները դիմել են պատասխան գործողությունների եւ արժանի հակահարված են տվել թշնամուն։ Ըստ տեղեկությունների, ռազմական հենակետերի վերածված ադրբեջանական Թովուզ շրջկենտրոնում եւ Օքսզլու գյուղում կան մարդկային եւ նյութական մեծ կորուստներ։