«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)
Նախնական պայմանավորվածության համաձայն, օգոստոսի 20-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի եւ Տավուշի իշխանությունների միջեւ պետք է բանակցություններ տեղի ունենային գյուղատնտեսական աշխատանքներին չխոչընդոտելու նպատակով, սակայն հակառակորդ կողմը ոչ միայն չներկայացավ բանակցություններին, այլեւ սկսեց վայրի գնդակոծություն։ Նույն օրվա գիշերը հրետակոծվեց Պառավաքար գյուղը։ Վիրավորվել է մեկ բնակիչ, ավերածություններ չկան։ Օգոստոսի 21-ի առավոտյան հրետակոծվում էին Արծվաբերդ գյուղի շրջական տարածքները։ Ժամը 18.00-ի տվյալներով, առանձին կրակոցներ էին լսվում սահմանի տարբեր կողմերից: