Սյունիք, 21 մարտի, 1920թ., թիվ 10
18 մարտի, 1920թ.
Զանգեզուրի գավառական վարչության
Ամսոյս 22-ից կարճ ժամանակամիջոցով ֆրոնտը մեկնելու պատճառով իմ պարտականությունների կատարումը ժամանակավոր կերպով հանձնում եմ ներքին գործերի վարիչ Նիկոլայ Հովսեփյանին:
Հրահանգում եմ իմ դիվանապետ Մել. Եսայանին և գավառական կոմիսար Անդ. Ղարագեզյանին իրենց պաշտոնները ժամանակավորապես հանձնել առաջինը՝ դիվանատան քարտուղար Տիգրան Սազանդարյանին, իսկ երկրորդը՝ իր օգնական Ներսես Միրաքյանին և լինել ինձ հետ շրջագայության ժամանակ:
Գավառական միլիցիապետի օգնական Իսահակ Բուշտինցյանին հրահանգում եմ միանալ վերոհիշյալներին:
Զանգեզուրի գեներալ-կոմիսար՝ Ս. Մելիք-Յոլչյան