«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183
Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88
- Բոլոր օֆիցերները և զինվորները հայկական կորպուսի և առանձին օտրյադի, նույնպես բոլոր զինվորականները, որոնք գտնվում են բրիգադայի ժամանակավոր պահեստում, զանազան պատճառներից ստիպված գտնվելով իրենց զորամասերից դուրս, ուղարկվելու են Երևան՝ իրենց զորամասերը ուղևորվելու համար՝ սեպտ. 25-ին, 1918թ.:
- Էշելոնի պետ է նշանակվում փոխգնդապետ Մելիք Շահնազարյանը:
- Բոլոր օֆիցերներն ու զինվորները, որոնք ենթակա են ուղևորվելու Երևան, պետք է ներկայանան էշելոնի պետին յուրաքանչյուր օր՝ ցեր. Ժամը 11-1-ը, ցուցակագրվելու հայկական պեխոտի պահեստի բրիգադայի վարչական գրասենյակում, տ. Արամյանցի, Գոլովինսկի պր., Բ հարկ, սենյակ N 18:
- Ճանապարհվելու ընթացքում զինվորականները կբավարարվեն դրամով՝ սննդի համար, և ոչ մթերքներով, այդ պատճառով յուրաքանչյուր զինվոր, օֆիցեր՝ ինքը պարտավոր է հոգալ իր մասին ձեռք բերելու անհրաժեշտ մթերքները 4 օրվա համար:
- Նշանակված ժամանակին էշելոնին բոլոր չներկայացողները կհամարվեն դասալիքներ և կզրկվեն բոլոր տեսակի դրամական հասույթից՝ ինչպես անցյալ չստացած ամիսների, նույնպես և լիկվիդացիայի:
- Զորակոչի հասակ ունեցող զինվորները կուղարկվեն իրենց զորամասերը ծառայությունը շարունակելու համար, իսկ որոնք ծառայությունը վերջացրել են, նույնպես կուղարկվեն, որպեսզի ստանան արձակման տոմսեր և լիկվիդացիայի դրամ իրենց զորամասերում:
- Ոչ մի զինվոր հետագայում չի կարող ստանալ դրամական որևէ բավարարություն և արձակման տոմս իր զորամասից դուրս:
Ժամ. Կառավարիչ հայկական պեխոտի պահեստի բրիգադայի՝
Գնդապետ իշխան Բեհբության
Թիֆլիս, 10 սեպտեմբերի