November 27, 2024

Հրադադար կա, սադրանքներ՝ նույնպես

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520)

ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից տեղեկացնում են, որ ռազմական գործողությունների գոտում իրավիճակը փոփոխություններ չի կրել։ Կողմերը պահպանում են քսան օր առաջ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության պահանջները։ Այդուհանդերձ, ադրբեջանական զորամիավորումները ժամանակ առ ժամանակ, սադրիչ նպատակներով, զենքի տարբեր տեսակներից կրակ են բացում պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Այսպես, սեպտեմբերի 19-ի երեկոյան հրետանային կրակ է բացվել ԼՂՀ հարավ-արեւելքի պաշտպանական ամրությունների վրա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից «Նոյյան տապան» լրատվական գործակալությանը հայտնել են, որ հինգերորդ օրն է, ինչ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան իրավիճակը հանգիստ է եղել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives