November 27, 2024

Հռոմի բանակցություններում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Հունիսի 15-16-ին Հռոմում տեղի ունեցող Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի պատվիրակությունը առաջ է քաշել հայկական կողմի համար անընդունելի 4 կետերից բաղկացած մի ծրագիր-առաջարկություն։ Համաձայն այդ առաջարկության, հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով կողմերը պետք է «փոխզիջման» գնան եւ մինչեւ հունիսի 23-ը (Մինսկի խորհրդաժողովի բացումը) վերադառնան նախքան մարտի 24-ը (ԵԱՀԽ-ի արտաքին գործոց նախարարների հանդիպմանը) իրենց զբաղեցրած դիրքերը։ Այն պարզապես հայկական կողմին «առաջարկում» է վերադարձնել այդքան դժվարությամբ ձեռք բերած Շուշին եւ Լաչինի մարդասիրական միջանցքը։

Ամերիկյան առաջարկի համաձայն նախատեսվում է նաեւ, որ նույն ժամանակահատվածում ԵԱՀԽ-ի դիտորդների վերահսկողությամբ հնարավոր դարձնել հակամարտության շրջանից բոլոր գաղթականների վերադարձը իրենց բնակավայրերը։

Ամերիկացիները չեն մոռացել նշել նաեւ, որ խորհրդաժողովը հաջողություն կունենա միայն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մոռանալով միայն հայտնել, թե ինչ կարգավիճակով են նախատեսում խորհրդաժողովին ԼՂՀ պատվիրակության մասնակցությունը։ Տակավին անհայտ է, թե ինչպիսին է եղել այդ «խաղաղարար առաջարկի» նկատմամբ ցուցաբերած ՀՀ պատվիրակության վերաբերմունքը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives