«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Արդեն մի քանի օր է, որ մայրաքաղաքը սպասարկող 6 շրջանների 17 գլխամասային պոմպակայանների աշխատանքը պարբերաբար դադարեցվում է՝ կապված շրջանների էլեկտրականության հովհարային անջատումների գրաֆիկի հետ։ Հանրապետությունում գազի եւ մազութի պաշարների բացակայության պատճառով ի չիք է դարձել ՀՀ նախարարների խորհրդի այն որոշումը, որով կարգադրված էր մայրաքաղաքը սնող պոմպակայանների աշխատանքի ապահովումը՝ անկախ էլեկտրականության հովհարային անջատումներից։