«Հայաստանի Հանրապետություն», 9 հունվարի, 1992թ., թիվ 4 (349)
Հնդկաստանի վարչապետ Նարասիմա Ռաոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որում բարձր գնահատելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծումը և նկատվող դրական գործընթացներում նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ավանդը, նա պաշտոնապես հայտնում է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելու և նրա հետ անմիջական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` Հնդկաստանի կառավարության պատրաստակամության մասին: