«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)
Հյուսիսային Օսիայի Գերագույն խորհրդի նստաշրջանը Հարավային Օսիայի Հանրապետության ճանաչման մասին որոշում է ընդունել։ Որոշումը հիմնավորվել է Հարավային եւ Հյուսիսային Օսիաների Գերագույն խորհուրդների համատեղ հիմնադրույթներով, որոնք թխում են երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական եւ մշակութային ընդհանրությունից, հաշվի առնելով նաեւ օս ժողովրդի էթնիկական, տարածքային, պատմական, մշակութային եւ հոգևոր ընդհանրությունը։