November 27, 2024

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353)

Հունվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ ՀՀ նախագահին առընթեր օպերատիվ շտաբի նիստ, որը վարում էր հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը:

Քննարկվեցին շուկայական գների պայմաններում առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության մեխանիզմի կարգավորման հարցեր: Նշվեց, որ գների արհեստական աճը կասեցնելու, բնական ձևավորումը խթանելու, ինչպես նաև գնագոյացման գործընթացին կամայական միջամտությունները բացառելու նպատակով հարկ է մշակել հակամոնոպոլիստական միջոցառումների համակարգ:

Բնակչության սոցիալական պաշտպանվածությունը ապահովելու նպատակով որոշվեց սննդամթերքի մի քանի տեսակներ բաշխել կտրոններով:

Անդրադառնալով շահույթների հարկման առկա օրենքների թերություններին ու անբավարարությանը, հանձնարարվեց մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, ինչպես նաև գտնել հրամանագրերով դրանք կարգավորելու լուծումներ:

Քննարկվեց նաև հանրապետության նախագահի հրամանագրերի և կառավարության որոշումների կատարման ընթացքը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ կառավարության լրատվական կենտրոն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives