November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայության հայտարարությունը

ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 198(543)

«Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի քննադատել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին և կառավարությանը». — այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մաթևոսյանը:

Հայտարարությունը արվեց «Ռոյթըր» գործակալության այն հաղորդման կապակցությամբ, ուր ասվել է, թե, իբր, Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է նախագահ Բուշին ու նրա կառավարության վարած քաղաքականությունը: Իրականում ՀՀ արտգործնախարարը Միացյալ Նահանգների կառավարությանը Միացյալ Նահանգների կառավարությանը քննադատել է միայն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարարական քաղաքականության մեջ, ինչը չի նպաստում տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

Նելլի Մաթևոսյանը հավաքված լրագրողներին հայտնեց նաև ՀՀ արտաքին գործոց նախարարության վրդովմունքը «Ազգ» օրաթերթի թիվ 99-ում տպագրված «Արհամարհված նախարարությունը, արտաքին քաղաքականությունը և անպատասխանատվության գործոնը կամ սխալներ, որոնք կրկնելու իրավունք չունենք» հոդվածի առնչությամբ, ուր փորձ է արված վերլուծել արտգործնախարարության աշխատանքները, ի ցույց դնել դրանցում տեղ գտած թերությունները: Արտգործնախարարությունը գտնում է, որ հոդվածը խնամքով չի նախապատրաստված, պարունակում է անճշտություններ, մի շարք հարցեր չեն ուսումնասիրվել ու սխալ են մեկնաբանված: Հերքելով հոդվածում բերված մի քանի փաստեր, մամլո ծառայության ղեկավարը մասնավորապես շեշտեց, որ ոչ մի խտրականություն էլ գոյություն չունի այս գերատեսչության 112 հայաստանցի և 8 սփյուռքահայ աշխատակիցների միջև: Ինչ վերաբերում է արտգործնախարարության հիմնադրամին, ապա այն ոչ թե միանձնյա տնօրինում է արտգործնախարարը, ինչպես նշված է հոդվածում, այլ նաև հանրապետության նախագահը, և նպատակամղված է արտասահմանում դեսպանատների բացմանը: Մինչև տարեվերջ Հայաստանը արտասահմանյան 10 երկրներում կունենա իր դեսպանությունները:

Նելլի Մաթևոսյանը հերքեց նաև թիկնապահների առկայությունը. հանրապետության արտգործնախարարը անձնական թիկնապահներ չունի: Միայն երկու դեպքում՝ Հունգարի և Թուրքիա կատարած այցելությունների ժամանակ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցել է թիկնապահ: Ի դեպ, Էրզրումից Կարս ճանապարհին կոտրել են արտգործնախարարին տեղափոխող մեքենայի ապակին և միայն թիկնապահի միջամտության շնորհիվ է հաջողվել խուսափել տհաճ պատահարից:

Մամլո ծառայության ղեկավարը հույս հայտնեց, որ վերջին ժամանակներս կուսակցական մամուլում արտգործնախարարության հասցեին տեղ գտած վատաբանումները հոդվածների հեղինակների մասնավոր կարծիքներն են և չեն հանդիսանում այդ կազմակերպությունների միասնական դիրքորոշումը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives